Կայա Կալաս - Եթե Պուտինն ստանա Դոնբասը, ապա անպայման կշարունակի նվաճել ողջ Ուկրաինան
Եթե Պուտինն ստանա Դոնբասը, ապա անպայման կշարունակի նվաճել ողջ Ուկրաինան, ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրատվամիջոցներին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք պետք է հիշենք, թե ինչու են երկրներն ուզում անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը հարձակվի իրենց վրա: Ահա թե ինչու Շվեդիան և Ֆինլանդիան միացան ՆԱՏՕ-ին, դրա համար էլ Բալթյան երկրները միացան ՆԱՏՕ-ին, որպեսզի ունենան այս պաշտպանական հովանոցը: Պետք է հասկանա, որ Դոնբասը վերջնական նպատակը չէ, և այդ ժամանակ նա կշարունակի նվաճել ամբողջ Ուկրաինան, մենք դա գիտենք պատմությունից»,- ասել է Կայա Կալասը։