Կայա Կալաս. Եթե մենք չօգնենք Ուկրաինային, ԵՄ-ում բոլորը պետք է սկսեն ռուսերեն սովորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն իսկ անմիջական սպառնալիք է ԵՄ-ի համար։
Կալասը թվարկել է Ռուսաստանի հիբրիդային գործողությունները, որոնք գրանցվել են ԵՄ տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ԵՄ օդային տարածքի խախտումը և ԵՄ սահմանների մոտ անցկացվող ռազմական վարժանքները։
Ըստ Կալասի, եթե ԵՄ-ն չշարունակի օգնել Ուկրաինային, ԵՄ-ում բոլորը պետք է սկսեն ռուսերեն սովորել։
«Անցյալ տարի Ռուսաստանը պաշտպանության վրա ավելի շատ գումար է ծախսել, քան ամբողջ ԵՄ-ն։ Այս տարի Ռուսաստանը պաշտպանության վրա ավելի շատ գումար է ծախսում, քան առողջապահության, կրթության և սոցիալական քաղաքականության վրա միասին վերցրած։ Սա երկարաժամկետ ագրեսիայի երկարաժամկետ ծրագիր է», – ասել է Կալասը։
Կալասը նաև Ուկրաինան անվանել է «Եվրոպայի պաշտպանության առաջնագիծ» և ընդգծել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային հետագա օգնության կարևորությունը։ Նա ասել է, որ որքան ուժեղ լինի Ուկրաինան այսօր մարտադաշտում, այնքան ուժեղ կլինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ Ռուսաստանը վերջապես պատրաստ լինի խոսելու։