Կայա Կալաս. Երբ Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ խոսում են անվտանգության կարգի վերանայման մասին, մենք բոլորս պետք է խիստ մտահոգված լինենք
Երբ Չինաստանն ու Ռուսաստանը միասին խոսում են անվտանգության կարգի վերանայման մասին, մենք բոլորս պետք է խիստ մտահոգված լինենք, ասել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալասը։
Կայա Կալասը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավարևելյան Ասիայում հանդիպումների ժամանակ ընդգծել են Ռուսաստանի պատերազմի և Չինաստանի հետ Ռուսաստանի խորացող հարաբերությունների միջև կապը։
«Երբ Չինաստանն ու Ռուսաստանը միասին խոսում են մեկ դար շարունակ չտեսնված փոփոխություններ կատարելու և համաշխարհային անվտանգության կարգը վերանայելու մասին, մենք բոլորս պետք է խիստ մտահոգված լինենք։ Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է», – շաբաթ օրը Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա Դիալոգ»-ում, որը Ասիայի պաշտպանական, ռազմական և դիվանագիտական առաջնորդների առաջատար ֆորումն է, ասել է Կալասը։
Կալասի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմում օգտագործված կրկնակի նշանակության ապրանքների 80 տոկոսը գալիս է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունից։
«Եթե անհանգստանում եք Չինաստանի համար, պետք է անհանգստանաք նաև Ռուսաստանի համար», – ասել է Կալասը։
Կալլասը կոչ է արել եվրոպական և ասիական գործընկերներին համատեղ աշխատել՝ անօրինական տանկերների նավատորմերի դեմ պայքարելու և ծովային անվտանգության օրենսդրությունը վերանայելու համար։