Կայա Կալաս – Վրաստանում իրադարձությունները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում, ի՞նչ կարող ենք անել: Մի հարցը պատժամիջոցներն են, մյուսը՝ առանց վիզայի ռեժիմի սահմանափակումը

12:29, 16.12.2024

Վրաստանում իրադարձությունները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում, ի՞նչ կարող ենք անել. Մի հարցը պատժամիջոցներն են, մյուսը՝ առանց վիզայի ռեժիմի սահմանափակումը, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Կայա Կալասը։

«Բոլոր իրադարձությունները, որոնք մենք այժմ տեսնում ենք Վրաստանում, ճիշտ ուղղությամբ չեն ընթանում, որտեղ պետք է լինեն թեկնածու երկրները։ Այսպիսով, մենք կքննարկենք Վրաստանի կառավարության կողմից ընդդիմության դեմ ռեպրեսիաների կիրառման հետևանքները: Ի՞նչ կարող ենք անել եվրոպական կողմում։ Մի հարցը պատժամիջոցներն են, մյուս հարցը՝ առանց վիզայի ռեժիմի սահմանափակումը»,- ասել է Կայա Կալասը։

Հարցին, թե այսօր ինչ միջոցներ է առաջարկելու նախարարներին, և արդյոք նրանք համաձայնության կգան, Կալասը ասաց.

«Մենք ունեցել ենք այս քննարկումները։ Մենք 27 ժողովրդավարական երկրներ ենք՝ մեր սեփական կարծիքներով, և դա ժամանակ է պահանջում։ Մենք ներկայացրել ենք այն անձանց ցուցակը, ովքեր հայտնի են, որ ուժ են կիրառում ընդդիմության նկատմամբ։ Մենք նաև քննարկում ենք առանց վիզայի ռեժիմը, ինչպես սահմանափակել այն, և կան անդամ երկրներ, որոնք ցանկանում են հանձնարարել հանձնաժողովին մշակել այս առաջարկը: Նախ, ցուցակն արդեն առաջարկված է։ Այնպես որ, մենք կքննարկենք, բայց ցուցակի շուրջ բոլորը պետք է համաձայնության գան, դեռ չենք պայմանավորվել»,- ասաց Կալասը։

Բացի այդ, հարցին՝ շարունակելո՞ւ եք աջակցել, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Ընտրություններից հետո՞»,- ասել է Կալասը։

«Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա նախագահը պաշտոնավարում է մինչև դեկտեմբերի 29-ը, իսկ մինչ այդ շատ բաներ կարող են լինել»,- ասել է Կայա Կալասը։

Նմանատիպ