Կայա Կալաս - Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Չինաստանը կարող է համոզել նրանց դադարեցնել պատերազմը
Կայա Կալաս - Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Չինաստանը կարող է համոզել նրանց դադարեցնել պատերազմը

Ռուս-ուկրաինական բանակցությունները փակուղի են մտել, և իրականում ոչինչ չի կատարվում, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ինչպես նշում է Կայա Կալասը, միևնույն ժամանակ, թվում է, թե Ռուսաստանը շատ ուժեղ դիրքում չէ Ուկրաինայի հետ պատերազմում։

Նրա խոսքով, Չինաստանը կարող է Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ բերել։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք տեսնում ենք, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել։ Իրականում այնտեղ ոչինչ չի կատարվում, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ամենաուժեղ դիրքում չէ, և մենք պետք է շարունակենք ճնշումը նրանց բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Մենք նաև պետք է կոչ անենք Չինաստանին, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, խաղալ այնպիսի դեր, որը կարող է իսկապես համոզել նրանց դադարեցնել պատերազմը», – նշել է Կալասը։