Կայա Կալաս. Պետք է զգոն լինենք, քանի որ հետախուզության տվյալներով տեսնում ենք, որ Ռուսաստանը ծրագրում է դիվերսիոն գործողություններ և ուղղակի հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ
Պետք է արթուն լինենք, քանի որ հետախուզության տվյալներով տեսնում ենք, որ Ռուսաստանը ծրագրում է դիվերսիոն գործողություններ և ուղղակի հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ, – այս մասին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է Արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ։
Խորհրդի նիստը վերաբերում է պաշտպանության հարցերին։
ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է պառակտել եվրոպական հասարակությունը և ահաբեկել մարդկանց, որպեսզի նրանք հրաժարվեն Ուկրաինային օգնելուց։
«Մենք ևս պետք է հաշվի առնենք սա և պատրաստ լինենք նշված սպառնալիքների դեմ պայքարելուն. իսկ հետախուզական տեղեկատվության հիման վրա արձագանքել պետք է կարողանանք նախքան հարձակումների իրականացումը։ Շատ բան ենք արել։ Նկատի ունեմ այն, որ պաշտպանության ոլորտում ներդրումներն ավելացել են, սակայն, միևնույն ժամանակ, պաշտպանական կարողությունների առումով զգալի բացեր ունենք, և հիմա ուշադրությունը պետք է տեղափոխենք հենց այդ բացերի վերացման վրա»,- նշել է Կայա Կալասը։