Կայա Կալաս – Նրանք, ովքեր հնարավոր են դարձնում պատերազմը շարունակել Ուկրաինայում, պետք է վճարեն դրա գինը
Նրանք, ովքեր հնարավոր են դարձնում պատերազմը շարունակել Ուկրաինայում, պետք է վճարեն դրա գինը,- գրում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը սոցիալական X հարթակում։
Կալասի խոսքով, Ռուսաստանի պատերազմական հնարավորությունները սահմանափակելու ջանքերը շարունակվում են։
«Այսօր մենք ընդունեցինք պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթը, որը ներառում է սահմանափակումներ ստվերային նավատորմի, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների և Մոսկվայի համար անօդաչու սարքեր արտադրող չինական ընկերությունների դեմ։ Ռուսաստանի պատերազմական կարողությունները սահմանափակելու մեր ջանքերը շարունակվում են»,- գրել է Կայա Կալասը։