Կայա Կալաս. Մենք մտածում ենք, թե էլ ինչ կարող ենք անել Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, երկուշաբթի օրը պատժամիջոցների մասով համաձայնության չեկանք, մեզ հետագա աշխատանք է պետք
Մենք դիտարկում ենք, թե էլ ինչ կարող ենք անել Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ուժեղ ազդանշան ուղարկենք Եվրամիության կողմից, ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Կալասի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը պատժամիջոցների ուղղությամբ։
«Վրաստանի հետ կապված, իհարկե, մենք դիտարկում ենք, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ճնշում գործադրենք իշխանության վրա՝ բռնություն չկիրառելու ցուցարարների նկատմամբ, չճնշելու ընդդիմությանը և ուժեղ ազդանշան ուղարկելու Եվրամիությունից։ Երկուշաբթի օրը մենք քննարկել ենք, բայց չենք կարողացել համաձայնության գալ պատժամիջոցների մասով։ Մեզ հետագա աշխատանք է պետք»,- ասել է Կայա Կալասը ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։