Կայա Կալաս. Մենք միշտ չէ, որ համաձայնության ենք եկել ԱՄՆ-ի հետ տարբեր հարցերի շուրջ, բայց ընդհանուր սկզբունքը մնում է անփոփոխ. մենք ամենամեծ դաշնակիցներն ենք և պետք է միասին մնանք
Կայա Կալաս. Մենք միշտ չէ, որ համաձայնության ենք եկել ԱՄՆ-ի հետ տարբեր հարցերի շուրջ, բայց ընդհանուր սկզբունքը մնում է անփոփոխ. մենք ամենամեծ դաշնակիցներն ենք և պետք է միասին մնանք

«Եվրոպան բավարար չափով չի գնահատում սեփական ուժը Ռուսաստանի հանդեպ։ Մենք պետք է ավելի վստահ լինենք՝ սա իսկապես այդպես է», – այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Կայա Կալասը պանելային քննարկման ժամանակ։

Քննարկման ընթացքում խոսք է գնացել ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարության մասին, որտեղ եվրոպական պետությունների կառավարությունները քննադատության են ենթարկվել։

Ինչպես նշում է Politico-ն, 33-էջանոց փաստաթղթում ասվում է, որ եվրոպական երկրները ենթարկվում են «քաղաքակրթական քայքայման», մասնավորապես՝ միգրանտների ընդունման պատճառով։ Փաստաթղթում մի շարք եվրոպական կառավարություններ մեղադրվում են որոշ քաղաքական կուսակցությունների նկատմամբ անարդար գրաքննության մեջ։ Նշված է նաև, որ եվրոպացիները խոչընդոտ են հանդիսանում Ուկրաինայի պատերազմը ավարտելու փորձերում։

Քննարկման մոդերատոր՝ CNN-ի լրագրող Քրիստիան Ամանպուրը հարցրել է, արդյոք նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա խորհրդականները Եվրոպան ընկալում են որպես «թշնամի»։

«Ես այդպես չեմ կարդացել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ մեր ամենամեծ դաշնակիցն է։ Մենք միշտ չէ, որ համաձայն ենք միմյանց հետ տարբեր հարցերում։ Բայց հիմնական սկզբունքը մնում է անփոփոխ՝ մենք ամենամեծ դաշնակիցներն ենք և պետք է միասին մնանք», – պատասխանել է Կայա Կալասը։