Կայա Կալաս - Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին, հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, վերանայել Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչներին վիզաներ չտրամադրելու որոշումը
Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ մերժել Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչներին վիզա տրամադրելը՝ այն անվանելով միջազգային իրավունքի խախտում։
Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը լրատվամիջոցներին հայտնել է, որ Եվրամիության դիրքորոշումն այս հարցում միաձայն է։
«Հաշվի առնելով ՄԱԿ-ի և դրա ընդունող պետության միջև առկա համաձայնագրերը՝ մենք բոլորս կոչ կանենք վերանայել այս որոշումը՝ համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության», – ասել է Կալասը։
ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչներին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ։ BBC-ի փոխանցմամբ՝ այս որոշումը կազդի Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի և 80 այլ պաղեստինցի պաշտոնյաների վրա, որոնց ԱՄՆ վիզաները չեղյալ են հայտարարվել։