Կայա Կալաս – Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացի բանակցողները գրեթե երկու տարի փորձում են Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկել, Ուկրաինան չզիջեց Պուտինի պայմաններին, քանի որ Եվրոպան աջակցեց դրան։
Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացի բանակցողները գրեթե երկու տարի փորձում են Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկել, Ուկրաինան չի զիջել Պուտինի պահանջներին, քանի որ Եվրոպան աջակցել է Ուկրաինային, Եվրախորհրդարանում քննարկման ժամանակ ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, և այն այլընտրանք չունի։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է, որ Ուկրաինան և Եվրոպան խաղաղություն են ուզում, բայց Ռուսաստանը՝ ոչ։
«Սուտ է, որ մենք խաղաղություն չենք ուզում։ Սա ճիշտ չէ։ Ուկրաինան ամենից շատ խաղաղություն է ուզում, քանի որ գտնվում է ռմբակոծության տակ, և սա շարունակվում է արդեն հինգ տարի։ Այսպիսով, նրանք իսկապես խաղաղություն են ուզում, և Եվրոպան խաղաղություն է ուզում։ Միակ մարդը, ով խաղաղություն չի ուզում, Ռուսաստանն է։ Եթե Ռուսաստանը առավելագույն պահանջներ և պայմաններ է ներկայացնում, մենք նույնպես պետք է մեր առավելագույն պահանջները ներկայացնենք՝ այս բանակցությունները հավասարակշռելու համար», – ասել է Կայա Կալասը։
ԵՄ-ն պետք է ներկայացված լինի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու բանակցություններում, ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Մենք պետք է շատ, շատ հստակ դարձնենք, որ մենք նույնպես պահանջներ ունենք Ռուսաստանից։ Մենք չենք հրաժարվի այս ամենից, քանի որ խոսքը միայն խաղաղության մասին չէ, այլ նաև այդ խաղաղության տևական և արդարացի լինելու ապահովման մասին», – ասաց Կայա Կալասը։