Կայա Կալաս - Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են քանդել Եվրամիությունը, քանի որ Եվրոպան ավելի ուժեղ է, երբ միասին է կանգնած
Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են քանդել Եվրամիությունը, քանի որ Եվրոպան ավելի ուժեղ է, երբ միասին է կանգնած, ասել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Նրանց դուր չի գալիս Եվրամիությունը, դա բացարձակապես պարզ է։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչու նրանց դուր չի գալիս Եվրամիությունը։ Փաստն այն է, որ եթե մենք միասին լինենք, եթե միասին գործենք, ապա մենք հավասար կլինենք, մենք ուժեղ կլինենք», – ասել է Կալասը։
Ըստ Politiko-ի, Կալասը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի սիրում միասնական Եվրամիությունը, քանի որ դաշինքը կարևոր աշխարհաքաղաքական ուժ է, որը մրցակցում է Վաշինգտոնի հետ։
Ըստ նրա, Սպիտակ տան ղեկավարի վերջին հայտարարությունները «բաժանիր և տիրիր» ռազմավարության մի մասն են։
ԵՄ գերագույն ներկայացուցիչը նաև ասել է, որ որոշ անդամ պետություններ փորձում են պահպանել ԱՄՆ-ի հետ իրենց սեփական հաղորդակցության ուղիները Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Նա նշեց, որ սա մտահոգիչ է, քանի որ «ԵՄ-ի պառակտումն իսկապես գործում է»։
Կալլասը կոչ արեց ԵՄ բոլոր երկրներին պաշտպանել դաշինքը և բանակցել ոչ թե անհատապես, այլ եվրոպական ինստիտուտների միջոցով, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, Չինաստանին կամ Ռուսաստանին։