Կախի Կավսաձեի վիճակն այս փուլում կայուն է, կլինիկական չափորոշիչները բարելավվել են. Լևան Ռատիանի
Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն, Լևան Ռատիանիի հայտարարությամբ, դերասան Կախի Կավսաձեի առողջական վիճակն այս փուլում կայուն է: Նրա խոսքով կլինիկական չափանիշներն բարելավվել են:
«Ինչ վերաբերում է պարոն Կախիի վիճակին, նրա վիճակն այս փուլում կայուն է, կլինիկական չափանիշները բարելավվել են և եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նա վաղը կտեղափոխվի ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- հայտարարել է Լևան Ռատիանին:
Ինչ վերաբերում է մյուս հիվանդներին, Ռատիանին նշել է, որ հիվանդանոցում բուժվում է 141 պացիենտ, այստեղից 60-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 22-ը միացված է արհեստական շնչառության սարքին, 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դերասան Կախի Կավսաձեին Առաջին համալսարանական կլինիկա են ընդունել նոյեմբերի 28-ին: