Կախեթում սպանության մեղադրանքով մեկ մարդ է ձերբակալվել
Կախեթում սպանության մեղադրանքով մեկ մարդ է ձերբակալվել

Վրաստանի ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գուրջաանիի մունիցիպալիտետում սպանության փաստ են բացահայտել։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել է 1961 թվականին ծնված Գ. Մ.-ն։

«Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հունվարի 26-ին Գուրջաանիի մունիցիպալիտետի Կալաուրի գյուղում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մեղադրյալը որսորդական հրացանից մահացու կրակոցներ է արձակել իր համագյուղացու՝ 1985 թվականին ծնված Գ. Չ.-ի ուղղությամբ։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են զենք՝ որսորդական հրացան», – հայտնում են ՆԳՆ-ից։

Կանխամտածված սպանության փաստով հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ յոթից մինչև 15 տարվա ազատազրկում: