Կախեթիում մեկնարկել է բերքահավաքը
Կախեթիում բերքահավաքը ավանդաբար սկսվում է Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում։
Սեպտեմբերի 2-ի դրությամբ գինեգործարանները վերամշակել են մոտ 3,5 հազար տոննա խաղող։
Բերքահավաքը Կախեթիի մյուս մունիցիպալիտետներում կսկսվի փուլերով՝ կախված խաղողի համապատասխան վիճակի հասնելուց։
Համակարգող շտաբում գրանցված է մոտ 200 գինեգործական ընկերություն, որոնք կզբաղվեն խաղողի հավաքման և վերամշակման գործընթացով։
Բերքահավաքի հետ կապված ցանկացած տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 1501 և բերքահավաքի համակարգման շտաբի թեժ գծին՝ 0322 193 283 հեռախոսահամարներով։
Նշենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ, այս տարի «Բերքահավաքի կառավարման ընկերություն» պետական ձեռնարկությունը ավելցուկային խաղողը կընդունի տարբերակված գնով՝ ըստ չափանիշների. Կախեթիի շրջանում հավաքված սապերավի խաղողը՝ 1.50 լարի, «Խաղողի և գինու մասին» Վրաստանի օրենքով թույլատրված այլ գինու տեսակներ՝ 1.20 լարի, ոչ ստանդարտ և վնասված/կամ հիվանդ խաղող՝ 1.00 լարի։
Մասնավոր գինեգործական ընկերություններին այլևս սուբսիդիաներ չեն տրամադրվի։