Կախեթիում ոստիկանությունը ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փաստով մեկ անձի է ձերբակալել
Վրաստանի ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության հողի վրա, բութ առարկայի գործադրմամբ մարմնական վնասվածքներ է հասցրել հորը, ինչի հետևանքով տղամարդը տեղում մահացել է։ Նաև պարզվել է, որ մեղադրյալը, հետքերը թաքցնելու նպատակով, դին թաղել է բնակելի տան բակում։
Իրավապահները, իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, հանցագործություն կատարած անձին ձերբակալել են թարմ հետքերով՝ որպես մեղադրյալ։ Ոստիկանությունը հանցագործության գործիքն առգրավել է որպես իրեղեն ապացույց։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11 պրիմ 109-րդ հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ։
Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։