Կախեթիի տարածաշրջանում ասիական փայտոջիլի հետ կապված լրատվական հանդիպում է կայացել

14:49, 10.03.2018

Մթերքի ազգային գործակալության ներկայացուցիչները, ասիական փայտոջիլի հետ կապված, Գուրջանիի և Թելավիի մունիցիպալիտետներում անց են կացրել լրատվական հանդիպում:

Հանդիպմանը, մթերքի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Զուրաբ Լիպարտիան, տեղական մունիցիպալիտետների ներկայացուցիչներին և շրջանային ծառայությունների աշխատակիցներին ծանոթացրել է փայտոջիլի դեմ պայքարի պետության ծրագրերի և ծրագրվող միջոցառումների հետ:

Լիպարտիան հայտարարել է, որ ողջ Վրաստանի մասշտաբով հիմնվելու են մոնիտորինգի համակարգեր, որոնց շնորհիվ հնարավորություն կտրվի նույնականացնել բզեզի տարածման մասշտաբները և կծրագրվեն դրա դեմ պայքարի ճանապարհները:

Մթերքի ազգային գործակալությունը համանման հանդիպումներ է ծրագրում անց կացնել Վրաստանի ողջ տարածքով:

 

Նմանատիպ