Կախեթիի շրջանում մոնտաժվել է օդերևութաբանական նոր կայան
Կախեթիի շրջանում մոնտաժվել է օդերևութաբանական նոր կայան

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության մասնագետները Կախեթիի շրջանի Գոմբորի գյուղում տեղադրել են օդերևութաբանական նոր կայան:

Կայանն առցանց ռեժիմում կփոխանցի օդերևութաբանական չափանիշները, մթնոլորտային ճնշումը, օդի ջերմաստիճանը և խոնավությունը, քամու արագությունը և ուղղությունը:

«Օդերևութաբանական նոր կայանից ստացած տվյալները կնպաստեն եղանակի կանխատեսման որակի բարելավմանը, կզգուշացնեն աղետային օդերևութաբանական և հիդրոլոգիական իրադարձությունների մասին»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում: