Կախեթիի շրջանի Ախմետա քաղաքում ավտովթարի հետևանքով զոհվել է 12-ամյա դեռահաս: Դեպքը տեղի է ունեցել դպրոցի շենքի առջև:
Ականատեսների փոխանցմամբ, աղջիկը, ով իր մոր հետ դպրոց էր գնացել գրքերը հանձնելու, վազել է ավտոճանապարհով, երբ նրան վրաերթի է ենթարկել ավտոմեքենան:
Տեղում մոբիլիզացված էին իրավապահներ և փորձագետ-քրեագետներ: Ընթանում է հետաքննություն: