Կախա Կուճավան հանդիպել է Բեռլինի ներկայացուցիչների պալատի նախագահ, Իլիան Տիլիոսի հետ
Կախա Կուճավան հանդիպել է Բեռլինի ներկայացուցիչների պալատի նախագահ, Իլիան Տիլիոսի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան հանդիպել է Բեռլինի ներկայացուցիչների պալատի նախագահ, Իլիան Տիլիոսի հետ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացումը:

Կողմերը ուշադրությունը բևեռել են Վրաստանի ՝ եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման, մինչ այժմ գրանցված առաջընթացի և ապագա ծրագրերի վրա: Նշվել է Վրաստանի զբոսաշրջության և տնտեսական ներուժը, ներառյալ ուշադրությունը կենտրոնացվել է օտարերկրյա ներդրումների վրա:

Կախա Կուճավան հանդիպել է նաև Բելգիայի Դաշնային խորհրդարանում Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարի հետ և նրա հետ խոսել բարեկամական խմբերի միջև հարաբերությունների խորացման կարևորության մասին: Համաձայնեցին, որ առաջիկայում բարեկամության խմբերը կհանդիպեն միմյանց: