Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հանդիպել է Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդայի հետ:
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Լեհաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները, և այդ կապակցությամբ շեշտը դրվել է միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման կարևորության վրա:
Զրույցը վերաբերում էր Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին և 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու երկրի դիմումին:
Կախա Կուճավան ընդգծել է բարեկամ երկրների աջակցելու կարևորությունը Վրաստանի արևմտյան ինտեգրման գործընթացին: Իր հերթին, Անդժեյ Դուդան հաստատեց, որ Լեհաստանը շարունակելու է ակտիվորեն աջակցել Վրաստանի եվրաինտեգրմանը: Վրաստանի խորհրդարանի խոսնակը և Լեհաստանի նախագահը խոսեցին նաև համաճարակի մասին:
Անդժեյ Դուդան պատրաստակամություն հայտնեց, որ Լեհաստանը օգնի Վրաստանին կորոնավիրուսային պատվաստանյութերով և համաճարակից հետո տնտեսական վերականգնման գործընթացում:
Կախա Կուճավան շնորհակալություն հայտնեց Լեհաստանի նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը սատարելու համար: