Կախա Կալաձեն Վրաստանի տարբեր անկյունների բնակիչներին հրավիրում է «Թբիլիսոբայի» տոնակատարությանը
Կախա Կալաձեն Վրաստանի տարբեր անկյունների բնակիչներին հրավիրում է «Թբիլիսոբայի» տոնակատարությանը

Այս տարի «Թբիլիսոբա» տոնը կայանալու է հոկտեմբերի 5-6-ին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստին:

Ինչպես նշել է Կալաձեն, երկու օրվա ընթացքում ներկայացվելու է բազմազան և նորույթներով լի ծրագիր:

«Ընտրել ենք մի քանի տեղավայր, Ռիղեն, Լեղվթախևին, Մետեխիի կամուրջը և Օրբելիանիի հրապարակը: Կանցկացվեն մանկական համերգներ, կլինեն ատրակցիոններ: Կանցկացվեն խոհարարության, խաղցրավենիքի և ծաղիկների փառատոններ, փողոցի զգեստավորված երթեր և սպորտային ակտիվությունններ: Օրբելիանիի բաց շուկան, Թբիլիսիի հետ եղբայրացած քաղաքների տաղավարները, երաժշտական ներկայացումներ, Թբիլիսիի «Բիգ բենդի» համերգը և այլ հետաքրքիր միջոցառումներ»,- նշել է Կախա Կալաձեն:

Կալաձեի հայտարարությամբ, Մետեխիի կամրջի վրա կանցկացվի հազվագյուտ ավտոմեքենաների ցուցահանդես, հոկտեմբերի 5-ին, 20:00-ին պատվավոր թբիլիսցիների մրցանակաբաշխությունը և «Ես եմ Թբիլիսին» խորագրով համերգ:

«Հրավիրում են բոլոր թբիլիսցիներին, և ոչ միայն, մեր երկրի տարբեր անկյուններից կարող եք գալ ձեր երեխաների, թոռների հետ միասին և հոկտեմբերի 5-6-ին անցկացնել հետաքրքիր օրեր»,- հայտարարել է Կախա Կալաձեն: