Կախա Կալաձեն վերահսկիչ ծառայությանը կարգադրել է շտապ կերպով լուծել այսպես կոչված «ստայանշիկների» կողմից մունիցիպալ կայանատեղիներում տեղեր զբաղեցնելու հետ կապված հիմնախնդիրը
Թբիլիսիում 2019 թվականից գործելու է կայանման նոր մոդելը, որը քաղաքապետարանը մշակել է տրանսպորտային քաղաքականության շրջանակներում,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:
Նրա խոսքերով, նոր մոդելը նախատեսում է զոնային կայանում, որը արդեն պատրաստ է օրինագծի տեսքով և մոտ օրերս ուղարկվելու է խորհրդարանին: Կախա Կալաձեն խորհրդարանին խնդրել է աջակցել փաստաթղթին:
Բացի այդ նա խոսել է նաև անհատների կողմից մունիցիպալ կայանման վայրերը զբաղեցնելու հիմնախնդրի մասին:
Թբիլիսիի քաղաքապետը կարգադրել է վերահսկիչ ծառայությանը, կարճ ժամկետում լուծել այդ հիմնախնդիրը:
Բացի այդ, ինչպես նշել է քաղաքապետը, հաճախ են դեպքերը, երբ եթե չես վճարում կայանատեղու մոտ կանգնած կարգավորիչին, ապա նա թույլ չի տալիս կայանել մեքենան:
Հեղինակ -
Edgar Barsegyan