Կախա Կալաձեն ծանոթացել է պատրիարքի առողջական վիճակին

16:00, 17.03.2026

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Կովկասյան բժշկական կենտրոն, որտեղ բուժվում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II-ը։

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ Կախա Կալաձեն պատրիարքի առողջական վիճակի մասին տեղեկություններ է լսել Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեից։

Մայրաքաղաքի քաղաքապետը հանդիպել է նաև կլինիկայում հավաքված հոգևորականների և պատրիարքարանի ներկայացուցիչների հետ և մաղթել Նորին Սրբությանը շուտափույթ ապաքինում։

Իլիա II-ը երեկ ուշ գիշեր տեղափոխվել է կլինիկա՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Բժիշկների խոսքով՝ կաթողիկոս-պատրիարքը միացված է արհեստական ​​շնչառության սարքին։

Նմանատիպ