Կախա Կալաձեն ծանոթացել է Մշրալի կամրջի և Դեդա-Էնայի այգու վերանորոգման աշխատանքներին
Կախա Կալաձեն ծանոթացել է Մշրալի կամրջի և Դեդա-Էնայի այգու վերանորոգման աշխատանքներին

Թբիլիսիի զարգացման հիմնադրամն սկսել է Մշրալի (Չոր) կամրջի և Զաարբրյուկենի կամրջի, ինչպես նաևՄարտի 9-ի և Դեդա-Էնայի այգիների վերանորոգման աշխատանքները:

Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և մամուլի համար արել մեկնաբանություն:

Նրա խոսքով, նախագծի շրջանակներում կառուցվելու է այս այգիները կապող հետիոտնային թունել, իսկ վերանորոգումից հետո նշված վայրերը լավագույնը կլինեն զբոսաշրջիկների համար:

Վերանորոգման աշխատանքներն անցկացվելու են «Նոր Թբիլիսի» նախագծի շրջանակներում և դրա նպատակն է լինելու՝ քաղաքի պատմական մասում ստեղծել  տուրիստական մեծ երթուղի, վերանորոգված գոտիները կապել իրար:

Նախագիծը ֆինանսավորում է Թբիլիսիի քաղաքապետարանը և դրա ընդհանուր արժեքը կազմում է 9 679 520 լարի:

Վերանորոգման աշխատանքներն ավարտվելու են 2019 թվականի վերջին: