Կախա Կալաձեն ծաղկեպսակ է դրել հունիսի 13-ի աղետի հետևանքով զոհվածների հուշարձանին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սակրեբուլոյի անդամների հետ միասին հունիսի 13-ի աղետի հետևանքով զոհվածների հուշարձանին դրել է ծաղկեպսակ:
Հոգևորականները մատուցել են հունիսի 13-ի ողբերգության ժամանակ զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողակարգ:
«Շատ ծանր էր այն, ինչ տեղի ունեցավ երեք տարի առաջ, հունիսի 13-ին Վերեի կիրճում: Այսօր մենք անցկացրել ենք հոգեհանգիստ: Ցավալի է, որ ունենք զոհեր: Իհարկե, կկարգավորվի ենթակառուցվածքը: Այն, ինչ քանդվեց, կվերականգնվի, սակայն զոհերին հետ բերել չենք կարողանա: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ցավակցել նրանց ընտանիքներին, մտերիմներին և համայն Վրաստանին: Սա մեծ ողբերգություն էր մեր քաղաքի, մեր երկրի համար, սակայն այնուհետև, երբ հայտնվեցին երիտասարդները, նրանց միասնությունը և համերաշխությունն օգնեց հաղթահարել այն ծանր րոպեները և օրերը, որոնք տեղի ունեցած մայրաքաղաքում: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երիտասարդներին, ովքեր ներգրավված էին որպես կամավոր և օգնում էին մարդկանց քաղաքը մաքրելու, կարգավորելու գործում: Իրոք հպարտ եմ մեր երիտասարդներով և ներկայիս սերնդով»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Հունիսի 13-ի աղետից անցել է երեք տարի: Աղետի հետևանքով զոհվել է 21 մարդ, նրանցից երկուսն անհետ կորած և հազարավոր տուժած քաղաքացիներ: