Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վրաց երկրպագուներին և Վրաստանի ֆուտբոլի հավաքականին շնորհավորել է հաղթանակի առթիվ:
Ֆուտբոլի խաղի ուղիղ հեռարձակումը կայացել է Թբիլիսիում, Սիոնիի փողոցում, որին ներկա է գտնվել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Շնորհավորում եմ Վրաստանի հավաքականին այս կարևոր հաղթանակի առթիվ: Ինչպես նաև, ցանկանում եմ շնորհավորել վրաց երկրպագուներին և վրացական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին: Վրաստանի ազգային հավաքականը հանրության կողմից ունի մեծ աջակցություն: Ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանց և հույս հայտնել, որ շատ անգամ կուրախացնեն մեզ»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:
Կախա Կալաձեի հետ ուղիղ հեռարձակումը դիտում էին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և նրա տեղակալները:
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ փուլում Լատվիայի հավաքականին պարտության է մատնել 3:0 հաշվով: