Կախա Կալաձեն. Ռուսաստանի պատվիրակության այցելության հարցով որոշումը կկայացվի ազգային շահերից ելնելով

16:18, 19.02.2020

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, Եվրոպայի խորհրդի մինիստերիալի հետ կապված, թե ով կմասնակցի միջոցառմանը, որոշում կկայացվի ազգային շահերից ելնելով:

Այս մեկնաբանությամբ է Կալաձեն արձագանքել Վրաստանում Եվրոպայի խորհրդի մինիստերիալի շրջանակներում, Սերգեյ Լավրովի Վրաստան այցելության հարցին:

«Դեռևս նորություն չկա, սակայն մեկ անգամ ևս կրկնում եմ, ինչպես միշտ, որոշումը կկայացվի մեր ազգային շահերից ելնելով»,- ասում է Կախա Կալաձեն:

Նմանատիպ