Կախա Կալաձեն պաշտոնական այցով կմեկնի Բուդապեշտ
Կախա Կալաձեն պաշտոնական այցով կմեկնի Բուդապեշտ

Դեկտեմբերի 1-2-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, պատվիրակության անդամների հետ միասին, պաշտոնական այց կկատարի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։ Տեղեկատվությունը հրապարակվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։

Մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդմամբ, Կախա Կալաձեն հանդիպում կունենա Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոյի հետ։

Թբիլիսիի քաղաքապետը կմասնակցի նաև եվրոպական քաղաքների քաղաքային զարգացմանը նվիրված համաժողովին և ելույթ կունենա համաժողովի մասնակիցների առջև։

Կախա Կալաձեի հետ միասին, պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի անդամներ, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալության ղեկավար Նինո Բագաշվիլին։