Կախա Կալաձեն նշում է, որ բուժվում է կլինիկաներից մեկում եւ շարունակում է աշխատել հեռակա կարգով
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ գրել է, որ այժմ հետազոտություններ է անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում:
Ինչպես նշում է Կախա Կալաձեն, նա շարունակում է աշխատել հեռակա կարգով:
«Ընկերներ, ես շատ հաղորդագրություններ եմ ստանում, ծանոթներ և լրիվ անծանոթ մարդիկ գրում են այն մասին, թե որտեղ եմ ես և ինչու ակտիվ չեմ:
Ես պարտավոր եմ ձեզ տեղեկատվություն տրամադրել. Ինձ մոտ ախտորոշվել է ողնաշարի-բազիլային ախտանիշ և վեստուբուլոպաթիա, այդ իսկ պատճառով ես բժշկական հետազոտություններ եմ անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում: Ես աշխատում եմ հեռակա կարգով և շարունակում բուժումը: Ես ուզում էի, որ այս տեղեկատվությունն ինձանից ստանայիք: Մինչ նոր հանդիպում», – գրել է Կախա Կալաձեն: