Կախա Կալաձեն ներկայացնելու է Թբիլիսիի «Գիշերային էկոնոմիկայի զարգացման» նախագիծը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ներկայացնելու է Թբիլիսիի «Գիշերային էկոնոմիկայի զարգացման» նախագիծը:
Քաղաքապետարանի տեղեկությամբ, շնորհանդեսին նախագծի ղեկավար Սերգի Գվարջալաձեն հանրությանը մանրամասն ներկայացնելու է գիշերային էկոնոմիկայի հայեցակարգը և խոսելու գործողություննների մասին:
Շնորհանդեսը կայանալու է «Բիլթմոր» հյուրանոցում, 14:00-ին:
Թբիլիսիի քաղաքապետը ընթացիկ տարվա մարտին գիշերային էկոնոմիկայի զարգացման ղեկավար էր նշանակել հեռուստապրոդյուսեր, երաժիշտ Սերգի Գվարջալաձեին: