Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողներին շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ: Կախա Կալաձեի հայտարարությամբ, լրագրողների դերը կարևոր է, որպեսզի իշխանությունը հանրության հետ ունենա ճիշտ հաղորդակցություն:
«Այսօր լրագրողների օրն է: Ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրին շնորհավորել այս օրվա առիթով: Ցանկանում եմ հաջողություններ մաղթել ձեր գործունեությունում: Ձեր դերը կարևոր է, որպեսզի իշխանությունս հանրության հետ ունենանք ճիշտ հաղորդակցություն, փոխանցենք այն տեղեկությունը, նախագծերը, որոնք իրականացվում են երկրում»,- հայտարարել է Կախա Կալաձեն: