Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լքել է կլինիկան:
Ինչպես բժշկական հաստատությունը լքելուց հետո Կալաձեն հայտնել է լրագրողներին, այս փուլում նա իրեն ավելի լավ է զգում, բայց որոշ ժամանակ կշարունակի բուժումը տանը:
Նա շնորհակալություն հայտնեց բժիշկներին և հիվանդանոցի անձնակազմին:
«Նախ ուզում եմ սկսել շնորհակալություն հայտնելով, բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ երկրպագում էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին, բուժքույրերին, բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են իմ առողջացմանը: Ես կցանկանայի հատուկ նշել բժիշկներին, պարոն Զուրաբ Փաղավային, Մամուկա Բոկուչավային, Էկատերինե Խարխելիին և բոլորին, ես ոչ մեկին չեմ ցանկանում բաց թողել, բոլորից շատ շնորհակալ եմ: Ես ինձ ավելի լավ եմ զգում, սակայն ստիպված եմ մի քանի օր շարունակել բուժումը տանը», – հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն իր ֆեյսբուքյան էջում մարտի 26-ին գրել էր, որ գտնվում է Թբիլիսիի կլինիկաներից մեկում, հետազոտությունների: Կալաձեի մոտ ախտորոշվել է այսպես կոչված Վեստիբուլոպաթիա: