Կախա Կալաձեն Կենդանիների վերահսկման գործակալությունից շուն է տարել քաղաքապետարան
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ուսումնասիրել է Կենդանիների վերահսկման գործակալությունը:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, ապաստարանում վերակազմավորում է և գործողությունների նոր պլանը հայտնի կդառնա մոտ ապագայում:
Կալաձեն հայտարարել է, որ կենտրոնի շներից մեկին տանելու է իր հետ քաղաքապետարան:
«Ունենք նոր բարեկամ, որը կգա քաղաքապետարան և կլինի մեզ հետ: Դեռևս անուն չենք ընտրել, կընտրենք քաղաքապետարանում»,- նշել է Կալաձեն: