Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կանանց միջազգային օրվա առթիվ սոցիալական ցանցում տարածել է շնորհավորանք:
«Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ մեր գեղեցիկ կանանց, որոնց քրտնաջան աշխատանքը, նպատակը, նվիրվածությունը, խնամքը և իհարկե սերը, մեզանից յուրաքանչյուրին դարձնում են անձ:
Ես դիմում եմ Վրաստանում բնակվող այն կանանց, ովքեր, ցավոք դարձել են բռնության զոհ կամ գտնվում են տարբեր տեսակի ճնշումների ներքո: Մի վախեցեք, մի լռեք, խոսեք խնդրի մասին, պայքարեք ձեր իրավունքների համար, դուք միայնակ չեք, պետությունը ձեր կողքին է, և մենք բոլորս ձեր կողքին ենք, հասարակությունը, որի համար ճնշումն ու բռնությունը անընդունելի են:
Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն, առաջխաղացում և հաջողություն: Շնորհավորում եմ»,- գրել է Կախա Կալաձեն: