Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի և տեղակալ Անդրիա Բասիլաիայի հետ միասին առզանց հանդիպում են ունեցել, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի նորընտիր նախագահ, Օդիլ Ռենո Բասոյի հետ:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության, ներածական հանդիպումը հիմնականում վերաբերել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերին:
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին համագործակցության համար: Կախա Կալաձեն կենտրոնացել է մայրաքաղաքի առաջնահերթ ուղղությունների վրա և ասել, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել EBRD-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերում:
Կախա Կալաձեի խոսքով, շատ կարևոր է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներգրավումը թափոնների կառավարման կարգավորման գործընթացում: Նրա խոսքով, ռազմավարությունը մշակվում է, և փորձառու փորձագետների օգնությամբ Թբիլիսին շուտով կունենա լավագույն նախագիծը և ծրագիրը:
Հանդիպմանը Թբիլիսիի քաղաքապետը շեշտը դրել է նաև այլ նախագծերի ֆինանսավորման խնդրի վրա: Ինչպես նշել է Կախա Կալաձեն, մայրաքաղաքի կառավարության գերակայություններից մեկը քաղաքում էկոլոգիական իրավիճակի բարելավումն է, և այդ առումով կարևոր է միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը: