Կախա Կալաձեն հայտարարում է, որ մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուի կապակցությամբ ամբողջական տեղեկատվությունը հայտնի կդառնա եկող շաբաթ
Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարում է, որ հաջորդ շաբաթ հայտնի կդառնա մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուի կապակցությամբ ամբողջական տեղեկատվությունը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կախա Կալաձեն:
«Թեկնածուների մասով, թե ով կլինի մայրաքաղաքի քաղաքապետ, հաջորդ շաբաթ դրա մասին ամբողջական տեղեկատվություն կունենաք», – ասել է Կախա Կալաձեն:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: