Կախա Կալաձեն հայտարարում է, որ բարդ է նույնականացնել մասնավոր անձանց մոտ աշխատող ինքնազբաղվածներին, սակայն առողջապահության նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ
Կախա Կալաձեն հայտարարում է, որ բարդ է նույնականացնել մասնավոր անձանց մոտ աշխատող ինքնազբաղվածներին, սակայն առողջապահության նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ բարդ է նույնականացնել մասնավոր անձանց մոտ աշխատող ինքնազբաղվածներին: Կալաձեն պատասխանել է լրագորղների հարցին, նախատեսվում է թե ոչ պետության կողմից, օրինակ, դայակներին, հավաքարարներին օգնություն ցուցաբերելը:

«Մի քիչ բարդ  ուղղություն է, թե ինչպես պետք է նույնականացնենք այս մարդկանց: Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ, սակայն առողջապահության նախարարությունն աշխատում է այս ուղղությամբ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: