Կախա Կալաձեն հայտարարում է, որ այսօրվա երթի կազմակերպիչները ոչ մի կապ չունեն Եվրամիության եւ եվրոպական արժեքների հետ
Թբիլիսիի քաղաքապետը գտնում է, որ այսօրվա «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթի կազմակերպիչները ոչ մի կապ չունեն Եվրամիության եւ եվրոպական արժեքների հետ։
Այս մասին Կախա Կալաձեն հայտարարել է՝ ի պատասխան լրագրողի հարցի։
«Այդ մարդիկ ոչ մի կապ չունեն Եվրամիության եւ եվրոպական արժեքների հետ։ Այսօր Եվրոպայի, եվրոպական ապագայի ամենամեծ վարկաբեկումը հենց այս մարդիկ են և ցավալի հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին որոշ եվրախորհրդարանականներից և բարձրաստիճան պաշտոնյաներից։ Ինչու՞ ենք ընտրում Եվրոպան։ Մեզ համար արժեքներն են գլխավորը, ոչ թե այն կեղտը, որը նրանք շրջանակում ու շրջանակում էին իրենց իշխանության օրոք։ Նաեւ կտրականապես անընդունելի է, որ այն կեղտը, որ տարիներ շարունակ իրականացնում են, մեզ գնահատում էին որպես ժողովրդավարության փարոս ու փորձում էին «լիցքավորել» հասարակությանը։ Պարզվում է՝ նորմ էր փողոցում երիտասարդներին սպանելը, բանտից բանտարկյալներին հանելը ու թղթի վրա գրված ցուցմունքները ուտելը, համբուրելը, բռնաբարելը, ու դա էր ժողովրդավարության փարոսը։ Ընկերնե՛ր, սա ժողովրդավարություն չէ, սա լիբերալ ֆաշիզմ է, որը փորձում են քողարկել որպես ժողովրդավարություն։ Սա է իրականությունը»,- ասել է Կախա Կալաձեն։