Կախա Կալաձեն հանձնարարել է գամգեբելիներին, առավելագույնս սեղմ ժամկետում ուսումնասիրեն բնակչությանը հասցված վնասը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գամգեբելիներին խնդրել է, Թբիլիսիի տարբեր շրջաններում ուժեղ քամու պատճառով, բնակչությանը հասցված վնասը ուսմնասիրեն առավելագույնս սեղմ ժամկետներում:
Այս մասին Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստին և գամգեոբաների աշխատակիցներին կոչ արել, լինել բնակչության կողքին:
«Գիտեմ, որ ողջ գիշերվա ընթացքում, գամգեոբայի բոլոր աշխատակիցները և նաև դուք, գամգեբելիներդ, ակտիվ ներգրավված էիք գործընթացին: Բնակելի տների տանիքները պոկված են: Ցանկանում եմ խնդրել, որ առավելագույնս ուսումնասիրենք բոլոր վնասված տանիքները և աջակցենք բնակչությանը: Ինչպես նաև, սեղմ ժամկետում մշակվեն կոնկրետ ծրագրեր, որպեսզի իրագործվեն նախատեսված նախագծերը»,- դիմել է Կախա Կալաձեն գամգեբելիներին: