Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպում է կոմերցիոն բանկերի ղեկավարներին:
Հանդիպմանը զրույցի գլխավոր թեման է «Կանաչ քաղաքականությունը»: Կախա Կալաձեն բանկիրներին ծանոթացնում է այդ ուղղությամբ նախատեսված փոփոխությունների, այդ թվում տրանսպորտային ոլորտում իրականացված նախագծերի և էկոլոգիական ֆոնի բարելավման համար արվող քայլերի հետ:
Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմում և մեկնաբանություններ կարվեն դրա ավարտից հետո: