Կախա Կալաձեն ֆուտբոլ է խաղալու Բելիաշվիլու փողոցում նախատեսված ֆուտբոլի ընկերական հանդիպմանը
Կախա Կալաձեն ֆուտբոլ է խաղալու Բելիաշվիլու փողոցում նախատեսված ֆուտբոլի ընկերական հանդիպմանը

Թբիլիսիում, Բելիաշվիլու փողոցում գտնվող մարզադաշտում նախատեսված ֆուտբոլի ընկերական հանդիպմանը խաղալու է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկությամբ, Վրաստանի քաղաքացիների և ուսանելու նպատակով Թբիլիսի ժամանած հյուրերի  միջև ֆուտբոլային ընկերական հանդիպում կանցկացվի ապրիլի 14-ին, 18:00-ին:

«Ողջունում ենք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախաձեռնությանը, անցկացվի ֆուտբոլի ընկերական հանդիպում ապրիլի 8-ին, ի պատասխան Բելիաշվիլու փողոցում տեղի ունեցած միջադեպի: Խաղը կանցկացվի մեր քաղաքացիների և ուսանելու համար մայրաքաղաք ժամանած հյուրերի միջև: Խաղը կանցկացվի ապրիլի 14-ին, 18:00-ին,  Բելիաշվիլու փողոցում գտնվող ֆուտբոլի դաշտում, Ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրում է բոլորին, որպեսզի բոլորը կարողանան հաճույք ստանալ ֆուտբոլից»,- նշված է հայտարարությունում:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Բելիաշվիլու փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների միջև ֆուտբոլի ընկերական հանդիպման անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել կառավարության այսօրվա նիստին:

Ապրիլի 8-ին, սոցիալական ցանցում տարածվել էր տեսագրություն, որտեղ երևում էր, թե Բելիաշվիլու փողոցում, մարզադաշտերից մեկի տարածքում Վրաստանի մի քանի քաղաքացի ինչպես է առճակատվում արտասահմանի քաղաքացիների հետ և նրանց վտարում մարզադաշտից: Փաստի առնչությամբ սկսվել է հետաքննություն: