Կախա Կալաձեն դիտել է Օրբելիանիի և Աբժանդաձեի փողոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքները
Կախա Կալաձեն դիտել է Օրբելիանիի և Աբժանդաձեի փողոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դիտել է, Մթածմինդայի շրջանում ՝ Օրբելիանիի և Աբժանդաձեի փողոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքները:

Մայրաքաղաքի քաղաքապետարանի լրատվությամբ, նախագծի համաձայն, նշված փողոցներում փռված ասֆալտը, փոխվելու է երկշերտյա ասֆալտ-բետոնե ծածկույթով: Ինչպես նաև բարեկարգվելու են հետիոտների համար հատկացված տարածքները, ընհանուր առմամբ 558 քառակուսի մետր:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, Աբժանդաձեի փողոցի վերանորոգման աշխատանքները ավարտվելու են մի քանի օրից:

Վերանորոգման աշխատանքների հետ քաղաքապետից բացի ծանոթացել են նաև, փոխքաղաքապետ իրակլի Բենդելիանին, Մթածմինդայի գամգեբելի Դավիթ Կիրկիտաձեն և Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Ջաբա Ջիշկարիանին: Վերանորոգման աշխատանքները իրականացնում է «Էն Սի» ընկերությունը: