Թբիլիսիի քաղաքապետի ևս մեկ տեղակալ է լինելու Իլիա Էլոշվիլին: Կախա Կալաձեն պաշտոնապես ներկայացրել է Էլոշվիլուն:
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալ Գիգա Նիկոլաիշվիլուն, ով Կախա Կալաձեի հայտարարությամբ, կշարունակի աշխատանքը պաշտպանության ոստիկանության ղեկավարի պաշտոնում:
Իլիա Էլոշվիլու հայտարարությամբ, իր համար մեծ պատասխանատվություն է՝ լինել Կալաձեի թիմում:
Իլիա Էլոշվիլին էներգետիկայի նախարարությունում Կախա Կալաձեի տեղակալն էր, սակայն այն բանից հետո, երբ Կալաձեն դարձավ «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածու և այնուհետև քաղաքապետ և հեռացավ գերատեսչությունից, նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնեց Իլիա Էլոշվիլին: