Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ցավակցություն է հայտնում Խելվաչաուրիի Ջոճո գյուղում աղետի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքի անդամներին և մտերիմներին:
«Տեղի ունեցած ողբերգության պատճառով զոհվել է մի քանի մարդ: Ցավակցում եմ մահացածների ընտանիքի անդամներին, մտերիմներին, համայն Վրաստանին»,- նշված է Կախա Կալաձեի ցավակցության նամակում:
Փրկարարները հայտնաբերել են Խելվաչաուրիում սողանքի հետևանքով հողակույտի տակ մնացած 4 անձի: Այս պահի դրությամբ ընթանում են անչափահասի որոնողական աշխատնաքները: Փրկարարները մինչ այժմ որոնում են նաև ևս մեկ ավտոմեքենայի վարորդի: