Կախա Կալաձեն բնակարան է նվիրում հայր և որդուն, որոնց լուսանկարը Աֆրիկայի բնակավայրից տարածվել էր սոցիալական ցանցերում
Կախա Կալաձեն բնակարան է նվիրում հայր և որդուն, որոնց լուսանկարը Աֆրիկայի բնակավայրից տարածվել էր սոցիալական ցանցերում: Այս մասին մայրաքաղաքի քաղաքապետը գրում է իր ֆեյսբուքյան էջում:
«Նոր եմ վերադարձել քաղաքապետարանից և չեմ կարող չգրել, որպես քաղաքապետ արդեն խոսել եմ այսօրվա իրադարձությունների մասին, ուղղակի պետք է գրեմ իմ անձնական դիրքորոշուման մասին. Երբ մամուլում հրապարակեցին հայր և որդու լուսանկարը որպես զոհի, սրտացավ եղա, ինչու՞ երեխան ստեր տարածելու համար: Ես նույնիսկ մտածեցի, գոնե ծածկեին դեմքը, միգուցե ընտանիքը չէր ցանկանում, որ տղան այդպես երևար: Ես կարծում էի, որ մենք երբեք չպետք է հատենք այն սահմանը, որ երեխաներին օգտագործենք հակափյառի համար:
Հետագայում, երբ պարզվեց, որ. Երեխան ու հայրն այնտեղ են ապրում, նրանց լուսանկարին կցվեցին իմ ու իմ երեխաների լուսանկարները: Ես չեմ կարող զայրանալ, չեմ էլ զարմանում:
Էլ ի՞նչ կարող եմ ասել այդպիսի մարդկանց: Այդպիսի վարքը ձեր ընտրությունն է: Այս անգամ ինձ համար գլխավորն այն է, որ երբ ես կարողանում եմ օգնել, օգնում եմ, այսպես են ինձ դաստիարակել և այդպես եմ դաստիարակում իմ երեխաներին: Հերոսություն է, երբ միայնակ տղամարդը դաստիարակում է 6 երեխայի: Նա հերոս է և ինձ համար կարևոր է կանգնել նրա կողքին: Ես երեկոյան պարզեցի, թե ինչ պայմաններում է նա ապրում և իմ անձնական նվերը, իմ ընտանիքի անունից, կլինի բնակարան այս ընտանիքի համար:
Այսքան ատելության, զրպարտության և ստի ֆոնին, ինձ համար այսօրվա արդյունքը այս ընտանիքի երջանկությունն է»,- գրել է Կախա Կալաձեն: