Կախա Կալաձեն այցելել է Զեմո Փոնիճալա, պայթյունի վայր
Կախա Կալաձեն այցելել է Զեմո Փոնիճալա, պայթյունի վայր

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Զեմո Փոնիճալա, որտեղ տեղի է ունեցել պայթյուն:

Կախա Կալաձեն տեղում ծանոթացել է իրավիճակին: Թբիլիսիի քաղաքապետը մեկնաբանություն չի արել:

Զեմո Փոնիճալայում, բնակելի շենքերից մեկում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Այս պահի դրությամբ առկա տեղեկության համաձայն, պայթյունը եղել է բնական գազի հավաքվելուց հետո: Դեպքի հետևանքով տուժել է երեք մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի հայտարարությամբ, նրանցից բոլորի վիճակը ծանր է: Դրա հետ մեկտեղ, պայթյունի վայրում փրկարարները փնտրում են երկու մարդու: