Կախա Կալաձեն աշխատանքից հեռացրել է մի քանի աշխատակցի. պատճառը՝ ընտանիքի անդամների նկատմամբ կայացված կողմնակալ որոշումներն են
Ընտանիքի անդամների հետ կապված գործի վարույթում ընդունված կողմնակալ որոշումների պատճառով, Թբիլիսիի քաղաքապետը աշխատանքից ազատել է մի քանի աշխատակցի:
Այս մասին Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանում՝ կառավարության նիստին: Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, ներքին աուդիտի ծառայությունը հայտնաբերել է խախտումներ:
«Քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայությունն սկսել է հետազոտել մի քանի ծառայության ուղղություններ և հայտնաբերվել են կոնկրետ խախտումներ, ցավոք: Խոսքը վերաբերում է ընտանիքի անդամների նկատմամբ կայացված կողմնակալ որոշումներին:
Նման փաստերը շատ վատ են անդրադառնում Թբիլիսիի քաղաքապետարանի հեղինակության և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի որակի վրա:
Իրակլի Խմալաձեին հանձնարարել են, որ այս մասին հենց այսօր հեռացվեն պաշտոններից»-. հայտարարել է Կախա Կալաձեն: