Կախա Կալաձեն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

11:09, 28.09.2026

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում հանդիպում կանցկացվի Նանկին քաղաքի քաղաքապետ Լի Չժոնգ Ցզունիի հետ։

Թբիլիսիի քաղաքապետը, պատվիրակության անդամների հետ միասին, կայցելի աշխարհում մետրոյի վագոններ արտադրող խոշորագույն CRRC ընկերություն, որտեղ հանդիպում կունենա ընկերության տնօրեն Սուն Յոնգցայի հետ և կզննի Թբիլիսիի համար նախատեսված մետրոյի վագոնները։

Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին պատվիրակության կազմում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տնօրեն Գիորգի Շարկովը։

Նմանատիպ