Կախա Կալաձե. Ես ոչ ոքի հետ ոչ մի բանում չեմ մրցում, ես անում եմ իմ աշխատանքը և ունեմ Թբիլիսիում ապրող մարդկանց աջակցությունը
Կախա Կալաձե. Ես ոչ ոքի հետ ոչ մի բանում չեմ մրցում, ես անում եմ իմ աշխատանքը և ունեմ Թբիլիսիում ապրող մարդկանց աջակցությունը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ասում է, որ ունի մայրաքաղաքում բնակվող քաղաքացիների մեծ աջակցությունը, ինչը գնահատելի է:

Քաղաքապետի թեկնածուն արձագանքեց սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին՝ նշելով, որ կոնկրետ գործերով կվերականգնի քաղաքացիների վստահությունը:

«Ես բազմիցս հանդես եմ եկել հետազոտության վերաբերյալ հայտարարություններով և ոչ մի նոր բան չեմ կարող ասել: Ես ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ ոչ մեկի հետ ոչ մի բանում չեմ մրցում: Ես կատարում եմ իմ աշխատանքը, ունեմ Թբիլիսիում ապրող մարդկանց աջակցությունն ու վստահությունը, գնահատում եմ և փորձում եմ այս լավ տրամադրությունն ու հարգանքը կոնկրետ գործերով վերադարձնել ամենօրյա գործունեությամբ», – ասաց Թբիլիսիի քաղաքապետը:

Կախա Կալաձեն ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հասարակությանը աջակցության համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել թբիլիսցիներին վստահության և աջակցության համար, որը կարելի է ասել, ես զգում եմ ամեն օր, ինչը մեծ խթան է ինձ համար և նախազգուշացում: Ես խոստանում եմ այս քաղաքում ապրող բոլոր մարդկանց, անկախ նրանից նրանք իմ կողմնակիցներն են, թե ոչ, առաջիկա տարիներին մենք կիրականացնենք այնպիսի նախագծեր, որոնք չնայած իրենց տարբեր քաղաքական հայացքներին, բոլորը կհպարտանան դրանցով»,- ասել է Կախա Կալաձեն: